ՀՖՖ նախագահը շնորհավորել է Սամվել Ղասաբօղլյանի 60 ամյակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհավորել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Բարձր գնահատելով Սամվել Ղասաբօղլյանի ավանդը հայկական ֆուտբոլում՝ ՀՖՖ նախագահը մասնավորապես նշել է. «Սամվել Ղասաբօղլյանը ֆուտբոլային այն սերնդի ներկայացուցիչներից է, ովքեր, 70-ական թվականների վերջերին ընդգրկվելով Երևանի «Արարատի» հիմնական կազմում, նոր լիցք հաղորդեցին հայկական ֆուտբոլին՝ բազմաթիվ անմոռանալի պահեր պարգևելով մեր ֆուտբոլի երկրպագուներին: Միշտ նվիրվածությամբ ծառայելով հայկական ֆուտբոլին՝ Սամվել Ղասաբօղլյանը ֆուտբոլիստի իր պրոֆեսիոնալ որակներով, մարդկային իր նկարագրով օրինակ է հանդիսացել մեծ ֆուտբոլ ոտք դրած բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստների համար»:

ՀՖՖ նախագահը առողջություն և բարօրություն է մաղթել անվանի ֆուտբոլիստին:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը