1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Տիեզերք-2015» տիտղոսը նվաճել է Ֆիլիպինների ներկայացուցչուհի Պիա Ալոնսո Վուրտսբախը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Fox հեռուստաալիքը, որը մրցույթը հեռարձակում էր Լաս Վեգասից (Նեւադայի նահանգ):
Հաղորդավարի սխալի պատճառով սկզբում թագը հանձնել են Կոլումբիայի ներկայացուցչուհուն, որն այն կրել է մի քանի րոպե, ինչից հետո հայտարարվել Է, որ հաղթողը 26-ամյա Վուրտսբախն Է: Ֆիլիպինա-գերմանուհի մոդելը ծնվել է Գերմանիայում, ըստ որոշ տեղեկությունների նա ռոմանտիկ կապեր ունի Ֆիլիպինների նախագահ Բենինգո Ակինո III-ի հետ:
Հաղթողին թագը հանձնել է «Միսս Տիեզերք - 2014»-ը՝ կուլումբիացի մոդել Պաուլինա Վեգան:
Տիտղոսի համար պայքարում էին 80 երկրների ներկայացուցչուհիներ: Փոխ-միսս է դարձել Կոլումբիայի ներկայացուցչուհի Արիադնա Գուտիերեն, երկրորդ փոխ-միսսի տիտղոսը բաժին է հասել ԱՄՆ-ից 27-ամյա Օլիվիա Ջորդանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը`Reuters