Քաղաքականություն

ՀՀ և Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում

2 րոպեի ընթերցում

ՀՀ և Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով դեկտեմբերի 16-ինպաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսի գլխավորած պատվիրակություն ևՀՀ պաշտպանության նախարարի հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտներում՝ ռազմական կրթություն, խաղաղապահ և հատուկ նշանակության ուժերի պատրաստություն, ռազմական տեխնիկայի պահպանման և շահագործման ուղղությամբ փորձի փոխանակում և այլն:

Ռազմատեխնիկական բնագառավում համագործակցության շրջանակներում նախարարները հանդես են եկել առաջարկությամբ՝ նախաձեռնել իրավապայմանագրային դաշտի արդիականացում, ինչը նոր խթան կհանդիսանա այս ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Միջազգային անվտանգության հարցերի շուրջ քննարկումների ընթացքում կողմերը միակարծիք էին, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը լրջորեն սպառնում է միջազգային անվտանգությանը և դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ջանքերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում