Հայ-հունական ռազմական համագործակցությունը կնպաստի երկու երկրների տնտեսության զարգացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամմենոսին և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու երկրների պաշտպանական ոլորտի համագործակցությունը բարձր են գնահատում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած ճեպազրույցի ժամանակ Սեյրան Օհանյանն ասաց, որ Պանայոտիս Կամմենոսիի հետ խոսել են ռազմատեխնիկական և ռազմական համագործակցության հարցերի մասին, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին: «Ես և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարն ամեն ինչ կներդնենք, որպեսզի մեր համագործակցությունը դինամիկ զարգացում ապրի։ Նաև պայմանավորվեցինք որպեսզի համատեղ միջոցառումների իրականացման տեմպերն արագացնել»,-ասաց նա:

«Մեր երկու ժողովուրդների պատմությունն արյունով է գրվել, ինչի արդյունքում մենք ունեցել ենք զոհեր:Թուրքական ռազմական ուժերը շարունակում են խախտել մեր օդային, ջրային, տարածքը: Թուրքական օկուպացնող ուժերի կողմից Կիպրոսը մնում է գրավված», - ասաց Պանայոտիս Կամմենոսին` հավելելով, որ այն ազգերը, որոնք մոռանում են իրենց պատմությունը, մահանում են:

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը նաև նշեց, որ Հայաստանի և Հունաստանի ժողովուրդները միավորված են, որպես ամուր եղբայրներ, և ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցությունը դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսությունների վրա:

Հայերեն العربية Русский

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան