Տնտեսություն

Եվրամիությունը 30 մլն եվրո կտրամադրի Հայաստանում բարեփոխումների իրականացման համար

2 րոպեի ընթերցում

Եվրամիությունը 30 մլն եվրո կտրամադրի Հայաստանում բարեփոխումների իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովն ընդունել է Հայաստանի օժանդակության նոր ծրագիր` 30 մլն եվրո արժողությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի տարածած հայտարարությունը, ծրագիրն ուղղված կլինի Հայաստանում աշխատանքային ավելի լավ հնարավորությունների ստեղծմանը, երկրի ֆինանսական կառավարման ամրապնդմանը, որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության բարելավմանը:

15 մլն եվրո արժողությամբ «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատատեղերի համար» գործողությունների ծրագիրը նպատակաուղղված կլինի հայաստանյան աշխատաշուկայի արդյունավետության, աշխատուժի աշխատունակության բարձրացմանը` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով գյուղատնտեսության ոլորտը:

Եվս 10 մլն եվրո կտրամադրվի « Հանրային ֆինանսներիկառավարման քաղաքականության բարեփոխումների ծրագրին», որն ուղղված կլինի Հայաստանում հանրային ծախսերի հաշվետվողականության, թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը` դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և փորձին:

Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող երրորդ ծրագիրը վերաբերելու է քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ամրապնդմանը` նպաստելով դրանց ակտիվ մասնակցությանը որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացներում: Այս ծրագրի համար հատկացվել է 5 մլն եվրո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում