Հայկական «Shadowmatic»-ը 10-ից ավելի երկրների AppStore-ի լավագույն խաղերից է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Shadowmatic»-ը մի շարք երկրներում AppStore-ի տարվա լավագույն խաղ է ճանաչվել: Մասնավորապես, խաղը լավագույններից է Ավստրալիայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Չինաստանում, Միացյալ Թագավորությունում, Հոնգ Կոնգում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թայվանում, Մեքսիկայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում: «Արմենպրես»-ի հետ զրույցում խաղի համահեղինակ Բագրատ Դաբաղյանը նշեց, որ զարմացած են, որ 2015-ի լավագույն հավելվածների ցանկի մեջ հայտնվելուց բացի, ճանաչվել են մի շարք երկրների AppStore-ի տարվա խաղը: Դա նրանց պարտավորեցնում է խաղն ավելի հետաքրքիր դարձնել օգտատերերի համար:
«Shadowmatic» խաղը «Տրիադա Ստուդիո» ընկերության արտադրանք է:
«Արմենպրես»-ի անդրադարձը «Shadowmatic»-ին` այստեղ: