Քաղաքականություն

Տեղամասերից 19-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո «Այո»-ի թիվն ավելացել է, «Ոչ»-ինը՝ պակասել

1 րոպեի ընթերցում

Տեղամասերից 19-ում քվեարկության արդյունքների վերահաշվարկից հետո «Այո»-ի թիվն ավելացել է, «Ոչ»-ինը՝ պակասել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա բոլոր 11 ընտրատարածքային հանձնաժողովներում այսօր առավոտյան 9.00-ից մեկնարկել են վերահաշվարկի աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունից, այսօր իրականացված թվով 19 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 4-ով, «Ոչ» քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 31-ով, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 27-ով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում