Քարդաշյանն ու Ուեսթն իրենց որդուն անվանել են Սենթ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթն իրենց որդուն անվանել են Սենթ (Saint), որը թարգամանաբանր նշանակում է «սուրբ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Քիմը:
Քարդաշյան և Ուեսթ զույգի երկրորդ զավակի ծնունիդ հետո սոցիալական ցանցերի շատ օգտատերեր և զույգի երկրպագուներ քննարկում էին, թե ինչ անուն կորոշեն այս անգամ դնել աստղերը: Քարդաշյանի ընտանիքի բոլոր անդամները ժամանակ առ ժամանակ հետաքրքրվում էին, թե ինչպես է զույգն անվանելու իրենց որդուն, սակայն Քանյե Ուեսթը կտրուկ ընդհատել էր ընտանեկան քննարկումները՝ հայտարարելով, որ երեխայի անունը նա կորոշի միայն որդուն առաջին անգամ տեսնելուց հետո:
35-ամյա Քարդաշյանի եւ 38-ամյա Քանյե Ուեսթի դուստրը ծնվել է 2013 թվականի հունիսին: Նրան տվել են Նորթ անունը:Այն ժամանակվանից, երբ զույգը 2014 թվականի մայիսին Իտալիայում գրանցեց ամուսնությունը, Քարդաշյանը եւ Ուեսթը չէին թաքցնում, որ պլանավորում են երկրորդ երեխան ունենալ: