Մշակույթ

«Եվրատեսիլ-2016»- ի համար բազմաթիվ երգեր ենք ստացել. Գոհար Գասպարյան

2 րոպեի ընթերցում

 «Եվրատեսիլ-2016»- ի համար բազմաթիվ երգեր ենք ստացել. Գոհար Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2016» մրցույթի համար բազմաթիվ կոմպոզիտորներ, երգահաններ հարյուրավոր ստեղծագործություններ են ուղարկել Հանրային հեռուստաընկերություն: Այս մասին դեկտեմբերի 2-ին տեղեկացրեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Ամբողջությամբ կենտրոնացած ենք «Եվրատեսիլ»-ի վրա: Մենք անցկացրինք կոմպոզիտորների, երգահանների մրցույթ. հարյուրավոր երգեր են ուղարկել, լսումների արդյունքում կունենանք լավագույն երգը: Այնպես, ինչպես այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ին ունեցանք հիանալի ստեղծագործություն Միկայի համար: Նման դրական տրամադրվածությամբ կկարողանանք կազմակերպել «Եվրատեսիլ»-ի աշխատանքները` սկսած երգի ընտրությունից` վերջացրած շոուով: Կարծում եմ, որ ամեն ինչ հաջող կընթանա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Գոհար Գասպարյանը:

«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո, Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան:

Նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսեւորման հիմնական միջոցը եւ կոչումը երաժշտությունը պետք է լինի: 2012-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում