Ինովացիա

«ԱրմենՏել»-ը մինչև 2017 թվականը ինտերնետ հասանելիություն կապահովի մի շարք սահմանամերձ համայնքներում

2 րոպեի ընթերցում

«ԱրմենՏել»-ը մինչև 2017 թվականը ինտերնետ հասանելիություն կապահովի մի շարք սահմանամերձ համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում` այդ թվում սահմանամերձ համայնքներում (Բաղանիս, Կոթի, Զորական և այլն) անլար տեխնոլոգիայի կիրառմամբ պետք է արդիականացնի կոդի բաժանմամբ բազմակի մուտքի (CDMA) անլար տեխնոլոգիայի հիման վրա գործող հանրային ամրակցված հեռախոսային ցանցի հեռախոսագծերը, ինչը հնարավորություն կընձեռի այդ հեռախոսագծերով ստանալ ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ: Ընկերությունը պետք է շարունակի ապահովել հիմնական հեռախոսային և լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀԾԿՀ պաշտոնական կայքից. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երկարաձգել է «ԱրմենՏել»-ի լիցենզիայի ժամկետը:

Բացի այդ` լիցենզիայի 5.5 կետով նախատեսված բնակավայրերում պահպանելու են գործող հեռախոսակայաններն ու լարային ենթակառուցվածքները մինչև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ այդ հեռախոսակայանների ու լարային ենթակառուցվածքների շահագործումից հանելու հարցի համաձայնեցումը:

Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությունը պետք է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնի մինչև 2017 թվականի սեպտեմբերի 1-ը լիցենզիայի 5.5 կետով սահմանված պարտավորության կատարումը ապահովող միջոցառումների ծրագիր, իսկ միջոցառումների ծրագրի ներկայացումից հետո, կիսամյակային պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնել կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում