Քաղաքականություն

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները հասել են մի մակարդակի, որոնք արդեն հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում: Դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին: «Խոսքն ուժ է, որը կրկնվելու դեպքում սպառվելու հատկություն ունի: Ես ցավում եմ, որ իմ երկրի առաջին նախագահի հարցազրույցներն այնքան են կրկնվել, որ հայտարարություններն արդեն հանրային հետաքրքրություն չեն ներկայացնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը նշեց, որ չի ցանկանում քննադատել Լևոն Տեր-Պետրոսյանին, սակայն նկատեց, որ հանրային հետաքրքրության բացակայությունը հենց հանրության պատասխանն էր նրա ոչ սկզբունքային գործունեությանը:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետոսյանը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որում նշել էր, որ աշխարհաքաղաքական բարդ զարգացումների պարագայում սահմանադրական բարեփոխումների գնալը Հայաստանի համար արկածախնդրություն է: Նա իշխանություններին կոչ էր արել չեղյալ հայտարարել դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն և առժամանակ հետաձգել այն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում