Գյումրին` զինված հանցախմբի վնասազերծումից հետո. մանրամասներ Ղորղանյան 83 հասցեից

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու Ղորղանյան 83 հասցեում գործող ընկերությունները դեռ չեն վերադարձել բնականոն աշխատանքի: Այստեղ տեղակայված «Ապագա Թեքնոլոջիս» ՓԲ ընկերությունը, որը ՏՏ ծառայություններ է մատուցում, թեև բաց է, սակայն, համակարգիչներ չլինելու պատճառով, դեռ նորմալ չի աշխատում: «Ռադիո Մարիամ Հայաստան» ռադիոկայանի և «Նարեկ» բարեգործական հիմնադրամի համակարգիչները ևս դեռ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում են: Նոյեմբերի 25-ին, երբ հիշյալ հասցեում հատուկ գործողություն է կատարվել, ԱԱԾ-ը տարել է նաեւ ռադիոկայանի ղեկավար Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւորական Հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանին և այլ աշխատակիցների:

Թեև գրասենյակն այս պահին փակ չէ, բայց աշխատանքներ չեն իրականացվում: Կառույցի մի հատվածում բնակվում էր նաև Հայր Անտոն Թոթոնջյանը՝ մոր Սիրանույշի հետ: Այս պահին 96-ամյա տիկին Սիրանույշը մնում է խնամակալի՝ Սաթենիկ Վանոյանի հետ, ով «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես տեղյակ չեն, թե որտեղ է վարդապետը և ինչու: «Ոչ մի տեղեկություն ծեր կինը չունի որդու մասին, չգիտենք, թե ուր են տարել Հայր Անտոնին: Չգիտենք նաև թե ինչպես է Հայր Անտոնի վիճակը»,-նշեց Սաթենիկ Վանոյանը: «Ես լրատվամիջոցներից եմ միայն տեղեկացել, որ պատճառը «Ռադիո Մարիամ»-իկողմից հեռարձակված «Սկայպի»-ի միջոցով իրականացված հարցազրույցն է եղել «Հայոց Վահան»-ի ղեկավար Արթուր Վարդանյանի հետ, որտեղ Արթուր Վարդանյանը խոսում է Քեսաբի ազատագրման մասին: Բայց ցանկացած լրատվամիջոց ազատ է ցանկացած մարդուց հարցազրույց վերցնել»,-ավելացրեց Սաթենիկ Վանոյանը:

«Ռադիո Մարիամ Հայաստանը» գործում է Կաթողիկե եկեղեցու հովանու ներքո եւ ունի հոգեւոր մշակութային ուղղվածություն:

2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:

Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխաե տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: Հանցախմբի մոտ հայտնաբերվել եննաև ՀՀ, Երևան քաղաքի և Գյումրի քաղաքի քարտեզներ, սխեմաներ՝ նշումներով, գրականություն, որը հաստատում է հանցավոր համագործակցության կողմից առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների փաստը։ԱԱԾ-ննոյեմբերի 25-ին երեկոյան քննչական գործողություններ է իրականացրել Գյումրու Ղորղանյան 83 տանը: Որոշ տեղեկությունների համաձայն տանից դուրս են բերվել համակարգիչներ, իսկ աշխատակիցներին թույլ չի տրվել ներս մտնել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: Ձերբակալվել է 21 անձ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում

Շախմատի կանանց ընտրանին հաղթել է ԱՄՆ թիմին

Հայաստանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ