Իրավունք

Զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

1 րոպեի ընթերցում

Զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայող Ա. Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քրեական գործով որպես վկա հարցաքննվել են համածառայակիցները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են անհրաժեշտ փաստաթղթեր:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել համապատասխան ծառայությանը: Ա. Հակոբյանի մոտ զորամասից հոսպիտալացվելիս և ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ ընդունվելիս մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Ա. Հակոբյանը հարցաքննվել է որպես տուժող: Վերջինս հայերեն գրավոր խոսքին չտիրապետելու պատճառով ցուցմունք է տվել թարգմանչի, ինչպես նաև քրեական գործով տուժողի ներկայացուցիչ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության իրավաբան Ա. Մելիքյանի ներկայությամբ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում