Սամբոյի ֆեդերացիան ամփոփել է անցնող տարին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, մարզական միջացառումների օրացուցային պլանին համաձայն, հայտարարել է ավարտել է միջազգային առաջնություններում ազգային հավաքական թիմերի մասնակցության ավարտի վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է սամբոյի ֆեդերացիան: Այն ամփոփել է ՀՀ հավաքական թիմերի Եվրոպայի, աշխարհի առաջնությունների և աշխարհի սուպեր գավաթի մրցումներին մասնակցության արդյունքները: ՀՀ պատանիների, աղջիկների, երիտասարդների, կանանց, տղամարդկանց հավաքականները միասին նվաճել են 21 մեդալ` 3 ոսկե, 7 արծաթե, 11 բրոնզե: Ոսկե մեդալակիրներ են Տիգրան Կիրակոսյանը ՝ Եվրոպայի չեմպիոն, Աշոտ Դանիելյանը՝ աշխարհի սուպեր գավաթի հաղթող, Էդիկ Պետրոսյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: