«Նոր գիրք» 2/42. Նաջիբ Մահֆուզ, «Ռադոբիս»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Նոբելյան մրցանակակիրներ

Նաջիբ Մահֆուզ, «Ռադոբիս»

Նաջիբ Մահֆուզի «Ռադոբիս» վեպի համար հիմք է ծառայել Հին Եգիպտոսի 6-րդ դինաստիայի Մերենրա 2-րդ Նեմթիեմսաֆ փարավոնի կերպարը: Նա Պեպի 2-րդի և Նեյթ թագուհու որդին էր, Նիթոկրիս թագուհու եղբայրն ու ամուսինը և թագավորել է մ. թ. ա. 2219-2218 թթ.: Փարավոնի գահակալության ժամանակաշրջանի կարճ լինելը կապում են կամ նրա հիվանդության, կամ պետական հեղաշրջման հետ: Մահֆուզի վեպը բացահայտում է իրական պատճառները....

Արաբերենից թարգմանել է Ռուզաննա Մանուկյանը: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան: Առաջաբանը՝ Վահրամ Դանիելյանի: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Ջաննի Ռոդարի, «Անտեսանելի Տոնինոն»

Փոքրիկ տղայի՝ անտեսանելի դառնալու երկար մտածված ցանկությունն իրականանում է: Բայց արագ հոգնելով իր արկածներից՝ նա այլևս չի ցանկանում մենակ մնալ: Տոնինոյին, մինչդեռ, կարող է տեսնել միայն մի ծեր թոշակառու պապիկ…

Ջաննի Ռոդարիի` նուրբ հումորով հարուստ և միաժամանակ ուսուցողական այս պատմությունը վառ կմնա երեխաների հիշողության մեջ, իսկ գրքի գունագեղ պատկերազարդումները կզարգացնեն նրանց գեղագիտական

ճաշակը:

Թարգմանությունը`Սոնա Բալոյանի, նկարազարդումները`Ալեսանդրո Սաննայի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին