Իրավունք

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենա է շրջվել

1 րոպեի ընթերցում

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենա է շրջվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 22-ին` ժամը 23.11-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 1-ին թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվելով հայտնվել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 19-րդ կմ-ին «Օպել Զաֆիրա» մակնիշի 82 UR 008 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով հայտնվել ճամփեզրին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի դիրքը ուղղել են տեղի ուժերով. տուժած չկա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում