Իրավունք

Վահրամ Բաղդասարյանը սահմանադրական բարեփոխումների նկատմամբ անտարբեր քաղաքացիների թվի կրճատում է նկատում

2 րոպեի ընթերցում

Վահրամ Բաղդասարյանը սահմանադրական բարեփոխումների նկատմամբ անտարբեր քաղաքացիների թվի կրճատում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը դրական է գնահատում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ իրականացվող քարոզարշավի ընթացքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ քարոզարշավի արդյունքում կրճատվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ անտարբեր քաղաքացիների թիվը: «Դա պայմանավորված է նրանով, որ իրազեկումը ընթանում է բարձր մակարդակով, քարոզարշավի արդյունքներն էլ առաջին փուլում դրական ընթացք են ստացել»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Պատգամավորը նշեց, թե քարոզարշավի ընթացքը ցույց է տալիս, որ հավասար պայմաններ են ապահովված «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների համար: «Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ ձևավորվում է այն մշակույթը, որ չպետք է տարանջատում դնել «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցների միջև: Սա շատ հետաքրքիր երևույթ է»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Հարցին, թե քարոզարշավի ընթացքում ավելացե՞լ է սահմանադրական բարեփոխումներին «այո» ասողների թիվը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Գիտեք, որ ես պետք է ասեմ, թե «բարեփոխումներին «այո» ասողների թիվն ավելացել է, սակայն դրա գնահատականը կտա ժողովուրդը իր քվեարկությամբ»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում