Բժիշկներն ստեղծել են ինսուլինի՝ աշխարհում առաջին հաբը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանտա Բարբարայի համալսարանի բժիշկներն ստեղծել են աշխարհում առաջին հաբը, որը թույլ Է տալիս ինսուլինը շաքարախտով հիվանդների օրգանիզմ հասցնել՝ չօգտագործելով սրսկումներ, ինչը պետք Է հոգեբանորեն հեշտացնի այս հորմոնի ընդունումը, ինչի մասին նրանք պատմել են Օռլանդոյում ԱՄՆ-ի դեղագործների ասոցիացիայի հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես բացատրում են բժիշկները, ինսուլինը բերանով օրգանիզմ հասցնելու գլխավոր խնդիրն այն Է, որ դրա մոլեկուլներն ստամոքսում եւ աղիներում հեշտությամբ քայքայվում են մարսողական հյութերից, ուստի գիտնականներն արդեն մի քանի տասնամյակ աշխատում են մարսողական համակարգից հորմոնի մոլեկուլների պաշտպանության միջոցների ստեղծման վրա:

Գիտնականներն առաջին անգամ կարողացել են ստեղծել հաբեր, որոնք կարող են ոչ միայն ինսուլինը բերանով հասցնել մարդու օրգանիզմ, այլեւ նվազեցնել դեղի դոզան՝սովորելով ստեղծել հատուկ «նանոսպեղանիներ», որոնք կաողանում են կպչել աղիների պատերին:

Բժիշկների խոսքով՝ առայժմ այդ հաբերը հավանություն չեն ստացել կարգավորող մարմինների կողմից, եւ դրանք պետք Է կլինիկական փորձարկումներ անցնեն կենդանիների եւ մարդկանց վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում