Հասարակական

Ամերիկաբնակ բանաստեղծուհին այցելել է Աբովյան ՔԿՀ-ի կին դատապարտյալներին

1 րոպեի ընթերցում

Ամերիկաբնակ բանաստեղծուհին այցելել է Աբովյան ՔԿՀ-ի կին դատապարտյալներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել կին դատապարտյալների և ամերիկաբնակ բանաստեղծուհի Սոնա Վանի հանդիպումը, որի նախաձեռնողը ՀՀ արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ն էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, իր տեսակի մեջ յուրօրինակ մշակութային միջոցառման ընթացքում կայացել է գրողի նոր գրքի շնորհանդեսը, ապա ճանաչված ասմունքող Սիլվա Յուզբաշյանի և դերասանուհի Քեթրին Մանասյանի կատարմամբ հատվածներ են հնչել բանաստեղծուհու ստեղծագործություններից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:

Հանդիպման ավարտին բանաստեղծուհին ՔԿ հիմնարկին նոր համակարգիչ և տպիչ է նվիրել, իսկ կին դատապարտյալները նշել են, որ միջոցառումը բացի մտերմիկ և հուզիչ լինելուց` նաև ուսուցողական էր, քանզի բանաստեղծուհի Սոնա Վանի ստեղծագործությունների դրական հերոսների կերպարները չեն կարող արժեհամակարգերի վերանայում և վարքականոնի փոփոխություն չանել իրենց հոգեկերտվածքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում