Իրավունք

Վալերի Պերմյակովի գործով նոր միջնորդություն է ներկայացվել. Քննչական կոմիտե

2 րոպեի ընթերցում

Վալերի Պերմյակովի գործով նոր միջնորդություն է ներկայացվել. Քննչական կոմիտե

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով նոր միջնորդություն է ներկայացվել. կատարվում է քննություն:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀքննչականկոմիտեիդեպարտամենտիտեղեկատվությանևհասարակայնությանհետկապերիբաժնից:

Նոյեմբերի 17-ին լրացավ Վալերի Պերմյակովի քրեական գործով քննիչի կողմից տրված ժամկետը, որի ընթացքում կողմերը պետք է ծանոթանային գործին և անհրաժեշտության դեպքում ներկայացանեին միջնորդություններ: Միջնորդություններ չներկայացնելու պարագայում քրեական գործը իր մեղադրական եզրակացությամբ պետք է ուղարկվեր գործը վերահսկող դատախազին:

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով հոկտեմբերի 16-ին նոր մեղադրանք էր առաջադրվել Վ.Պերմյակովին։

Քրեական գործով իրականացված նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բացի այդ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով՝ հափշտակվել է գույք, որից հետո փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում