ԱՄՆ-ում վիրաբույժները դեմքի ամբողջական փոխպատվաստում են կատարել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի վիրաբույժները կատարել են մարդու դեմքի փոխպատվաստման ռեկորդային բարդ վիրահատություն, որը տեւել Է 26 ժամ: 41-ամյա հրշեջ Փատրիկ Հարդիսոնին ռեկորդային չափերի դիմային հյուսվածք են պատվաստել՝ հրդեհից այլանդակված նրա դեմքը փաստորեն փոխարինելով դոնորի դեմքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հարդիսոնը 2001 թվականին լուրջ այրվածքներ Էր ստացել՝ փորձելով այրվող թրեյլերից փրկել մի կնոջ: Միջադեպից հետո հրշեջը գրեթե կորցրել Էր տեսողությունը, իսկ նրա դեմքը զրկվել Էր բոլոր բնորոշ գծերից: Վերջին 14 տարում նրան 71 անգամ վիրահատել են՝ փորձելով վերացնել հրդեհի հետեւանքները, բայց ապարդյուն:
Դեմքի դոնոր Է դարձել նյույորքցի 26-ամյա նկարիչ Դեւիդ Ռոդեբաուն: Վիրահատությունից մեկ տարի առաջ նա հիվանդանոցում մահացել Էր մոտոցիկլետով մրցարշավի ժամանակ ստացած վնասվածքից:
Սա բժշկագիտության պատմության մեջ առաջին դեպքն Է, երբ մարդուն այսքան մեծ չափերի դիմային հյուսվածք են պատվաստում՝ թեեւ մասնակի փոխպատվաստումներ կատարվել են արդեն շատ անգամ: Առաջին հիվանդը, որին դիմային հյուսվածքի փոխպատվաստում են կատարել, 2005 թվականին դարձել Է ֆրանսուհի Իզաբել Դինուարը: