Life

Գիտնականները պահանջել են գաջեթները սարքավորել գիշերային զտիչով

1 րոպեի ընթերցում

Գիտնականները պահանջել են գաջեթները սարքավորել գիշերային զտիչով

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սմարթֆոններից, պլանշետներից եւ Էլեկտրոնային գրքերից ճառագայթումը լրջորեն վնասում Է քնին, ուստի այդ սարքերն անհրաժեշտ Է հանդերձել հատուկ գիշերային զտիչով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին, այս հայտարարությամբ հանդես Է եկել մանկական քնի ֆիզիոլոգիայի բրիտանացի առաջատար փորձագետ Փոլ Գրինգրասը Frontiers in Public Health հանդեսի Էջերում:

Մութն ընկնելու համեմատ օրգանիզմն սկսում Է արտադրել մելատոնին հորմոնը, որը վերջինիս օգնում Է պատրաստվել քնելուն: Սակայն արդի գաջեթներից ճառագայթումը միտվում Է դեպի սպեկտրի կապտականաչ մասը, ինչը բացասաբար Է ներգործում մելատոնինի արտադրության վրա: Որքան ավելի մեծ ու ավելի վառ են դառնում Էկրանները, դրանց տերերի համար այնքան ավելի Է դժվարանում քնելը:

«Հետազոտությունները վկայում են. երբ դուք քնից առաջ նստած ենք այդ սարքերից մեկի առջեւ, ձեզ մի ավելորդ ժամ կպահանջվի քնելու համար: Դրանք հրաշալի սարքեր են, բայց գիշեր ժամանակ դրանք օգտագործելիս լրացուցիչ պաշտպանություն Է անհրաժեշտ»,- պնդում Է Գրինգրասը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում