Ինչպես են սոցցանցերն արձագանքել Փարիզի ահաբեկչությանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցեց ողջ աշխարհը: Աշխարհի երկրների առաջնորդներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և հարյուր հազարավոր մտահոգ քաղաքացիներ սոցիալական ցանցերի միջոցով իրենց ցավակցությունը և համերաշխությունն են հայտնել Փարիզի բնակիչներին` խստորեն դատապարտելով ահաբեկչությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` #ParisAttacks հաշթագը դարձել է «Թվիթերում» ամենից շատ օգտագործած հաշթագն ամբողջ աշխարհում: Դրան հաջորդում է իսպաներեն #TodosSomosParis հաշթագը, որը թարգմանաբար նշանակում է «Մենք բոլորս Փարիզ ենք»:

Թվիթերյան հարթակներում կոչ է արվում աղոթել Փարիզի համար և խաղաղություն` ամբողջ աշխարհին:«Հիշե´ք, ահաբեկչության հիմնական նպատակը մարդկանց ահաբեկելը, վախեցնելն է: Թո´ւյլ մի տվեք նրանց հաղթել: Կյանքը պետք է շարունակվի: Մի թաքնվեք»,- գրել է թվիթերյան օգտատերերից մեկը:

Ֆեյսբուք սոցիալական ցանցը գիշերը գործարկված նոր ծրագրով բոլոր օգտատերերին տեղեկացնում է Փարիզում բնակվող իրենց ընկերների վիճակի մասին` արդյոք անվտանգ են նրանք:

Բացի դրանից, ֆեյսբուքը թողարկել է հատուկ ծրագիր, որը թույլ է տալիս օգտատիրոջը պրոֆիլի նկարը դարձնել Ֆրանսիայի դրոշի ֆոնով:

Փարիզում տեղի ունեցած խոշորագույն ահաբեկչական գործողության առնչությամբ Ֆրանսիային ցավակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Տերնբուլը, Վատիկանի մամուլի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ղազախստանի և Բուլղարիայի արտգործանախարարությունները, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն, Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը, Պերուի նախագահ Օլյանտա Մուրալան, Արգենտինայի նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Կիրշները, Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը, Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը, Չինաստանի ԱԳՆ-ն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռախմոնը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իսպանիայի վարչապետը, Իտալիայի և Թուրքիայի նախագահները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը, Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը Ժան Կլոդ Յունկերը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և այլք:

Փարիզում միանգամից վեց կետում իրականացված ահաբեկչության, տարբեր տվյալներով, զոհ է դարձել 153 մարդ, որոնցից 112-ը մահացել է «Բատակլան» համերգային սրահում: Այս մասին հաղորդել է CNN-ը: Ֆրանսիայի դատախազությունն առայժմ հաստատել է 120 զոհի փաստը: Վիրավորվել է 200 մարդ, որոնցից 80-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից ժամեր անց նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:

Հայերեն English

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի