G-Shock բրենդը ժամացույցների նոր հավաքածու Է ստեղծել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Casio G-Shock ժամացուցային առեւտրանիշը Johnny Cupcakes ընկերության հետ համատեղ ներկայացրել Է ժամացույցի լիմիտավորված հավաքածու, որի դիզայնը ոգեշնչված Է քափքեյքներից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բրենդի մամուլի տեղեկագրում:

Հիմքում հանրաճանաչ GDX6900 մոդելն Է: Ժամացույցը պատրաստված Է փիրուզի գույնով, պատյանի վրա կան վարդագույն, կապույտ եւ սպիտակ մի քանի շերտագծեր, որոնք նմանակում են հրուշակային ցանը: Ներսարքված մարտկոցիկը նախատեսված Է 10 տարվա անընդհատ աշխատանքի համար: Թվացույցը կարող Է լուսավորվել վարդագույն, իսկ ժամացույցի հետեւի կողմում փորագրված Է Johnny Cupcakes լոգոտիպը – քափքեյք եւ խաչված ոսկորներ, ինչպես ծովահենների դրոշի վրա:

Casio ընկերությունը հիմնվել Է 1946 թվականին Տոկիոյում: Մասնագիտացած Է Էլեկտրոնային սարքերի (հաշվասարքերի, լուսանկարչական խցիկների, երաժշտական գործիքների, պլանշետների), ինչպես նաեւ ձեռքի ժամացույցների արտադրության բնագավառում: 1957 թվականին մակնիշը թողարկել Է աշխարհում առաջին լիովին Էլեկտրոնային հաշվասարքը (14-A մոդել):

G-Shock առեւտրանիշով թողարկվում են հարվածադիմացկուն Էլեկտրոնային եւ անալոգային ժամացույցներ տղամարդկանց եւ կանանց համար: Առաջին ժամացույցները վաճառքում հայտնվել են 1983 թվականին եւ սկզբնապես նախատեսված Էին Էքստրեմալ պայմաններում օգտագործելու համար:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի