Life

ԱՄՆ-ում սկսել են ավտոմոբիլներ վաճառել առեւտրի ավտոմատների միջոցով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում սկսել են ավտոմոբիլներ վաճառել առեւտրի ավտոմատների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանեցված ավտոմեքենաների վաճառքի Carvana առցանց-ծառայությունը Թենեսիի նահանգի Նեշվիլ քաղաքում կառուցել Է մարդատար ավտոմոբիլների առեւտրի ավտոմատ, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով The Verge-ին:

Առեւտրի ավտոմատն իրենից ներկայացնում Է հինգհարկանի ռոբոտացված ավտոսրահ, որտեղ միաժամանակ կարող Է պահվել մինչեւ 20 ավտոմեքենա: Ավտոմոբիլի ընտրությունից հետո ռոբոտացված հարթակը գնումն իջեցնում Է առաջին հարկ, որտեղից երկրորդ ռոբոտը մեքենան տանում Է կայանատեղ:

Ավտոմատից օգտվելու համար անհրաժեշտ Է բուտաֆորական մեծ մտաղադրամ, որը գնորդն ստանում Է այն բանից հետո, երբ վճարում Է գնման գումարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում