Աշոտյանն իր հաղորդմանը կհրավիրի նաև ՀԱԿ-ին ու կտա սուր հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի կողմից Հանրային հեռուստաընկերությամբ վարվող հեռուստատեսային հաղորդումը նախատեսված չէ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի համար: Այն ընդգրկելու է բազմաթիվ թեմաներ, ձգվելու է ավելի երկար: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Աշոտյանը:

Նրա խոսքով՝ հաղորդումը չի տեղծվել հատուկ սահմանադրական հանրաքվեի համար և չի ավարտվելու հանրաքվեով: «Պարզապես, եթե մենք խնդիր ենք դնում քննարկելու հասարակությանը հուզող հիմնահարցերը, ապա այս փուլում չենք կարող շրջանցել սահմանադրական հանրաքվեն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝նշեց Աշոտյանը:

Անդրադառնալով իր դիրքորոշումներին և հեռուսատահաղորման ժամանակ որպես վարող դրանք չարտահայտելու հնարավորության մասին հարցին՝ Աշոտյանն ասաց, որ ինքը, բնականաբար, վստահորեն մտնելու է հաղորդավարի կեցվածքի մեջ ու տաղավարում բոլորին բացառապես տալու է նույնանման հարցեր:

«Ոմանք փորձում են կարծրատիպ ձևավորել, թե իշխանությունը վախենում է ընդդիմության հարցերից: Այս պարագում կարծես անհասկանալի մեկ այլ սխեմա է հարթակ նետվել, թե ընդդիմությունն է վախենում իշխանության հարցերից: Ես հեռուստատաղավարում իշխանություն չեմ ներկայացնում, պարզապես եթե տալիս եմ վատ, ծանր հարցեր, ապա այդ հարցերը տալով՝ դիմացինին հնարավորություն եմ տալիս ներկայացնելու իր տեսակետը: Հետևաբար, պետք չէ խրտնել հարցերից: Հարցերը կլինեն սուր, անսպասելի, բայց միտում չունեն «կպչելու» կամ վարկաբեկելու որևէ մեկին, այդ հարցերը տեսակետներ բարձրաձայնելու միտում են ունենալու»,- ընդգծեց նախարարը:

Միաժամանակ, Աշոտյանը տեղեկացրեց, որ հաղորդմանը հրավիրվելու են և «այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները, այդ թվում Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությունը: Եթե չգան էլ, Աշոտյանի համոզմամբ, այդ հաղորդումը ևս կստացվի, որովհետև «ոչ»-ը միայն ՀԱԿ-ը չէ՝ այլ նաև «Ժառանգություն»-ը, «Հիմնադիր խորհրդարան»-ը, հասարակական կազմակերպություններ և այլն:

Աշոտյանի կարծիքով՝ ՀԱԿ-ը կեղծ օրակարգ է ձևավորել՝ փորձելով ուշադրության կենտրոնում պահել ոչ թե սահմանադրական փոփոխությունները՝ որպես երևույթ և բովանդակություն, այլ նպաստելով Արմեն Աշոտյանի նոր ծրագրի հանրայնացմանը:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում