Google-ը ներկայացրել Է ինքնակառավարվող ավտոմեքենաների նոր արտաքին տեսքը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Google կորպորացիան նորացրել Է իր ինքնակառավարվող ավտմեքենաների արտաքին տեսքը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ավտոմոբիլային նախագծի կայքը:
Այժմ «գուգլոմոբիլներիե դռներին կհայտնվեն քաղաքային բնանկարներ, զբոսայգիների, մարդկանց, ծաղիկների, թռչունների, ատրակցիոնների, ինչպես նաեւ աբստրակտ պատկերներ: Աշխատանքներն ընտրվել են Կալիֆոռնիայի նկարիչների շրջանում անցկացված «Իմ հասարակությունը, իմ հարեւաններըե մրցույթի արդյունքներով:
Հաղթողներն, այլ բաների թվում, ստացել են 500 դոլար մրցանակային գումարներ:
2014 թվականի մայիսին ԱՄՆ-ի Google կորպորացիան ներկայացրել Է սեփական մշակման անվարորդ ավտոմոբիլը: «Գուգլոմոբիլըե լիովին կառավարվում Է Էլեկտրոնիկայով: Ավտոմեքենան նախատեսված Է երկու մարդու համար:
Ներսում, բացի անվտանգության գոտիներով նստոցներից, կան տեղ ուղեբեռի համար, կոճակներ գործարկման եւ կանգնեցման համար, ինչպես նաեւ Էկրան, որը ցուցադրում Է երթուղին: Դրա կառավարումն ամբողջովին իրականացվում Է ծրագրային ապահովմամբ՝ տվիչներից տեղեկատվության հիման վրա, ուստի ավտոմեքենան զուրկ Է ղեկից, գազի եւ արգելակի ոտնակներից: Շարժման հաշվարկային արագությունը ժամում շուրջ 40 կիլոմետր Է: