Չինաստանում Ամուրիի օրը 14 մլրդ դոլար Է բերել Alibaba-ին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում Ամուրիի օրվա առթիվ նոյեմբերի 11-ին կազմակերպված 24-ժամյա գլոբալ առցանց-սպառավաճառքի ընթացքում Alibaba ընկերության վաճառքների ընդհանուր ծավալը կազմել Է 91,22 միլիարդ յուան (14 միլիարդ դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով China Daily թերթին:
Ավելի վաղ ընկերությունը հայտնել Է, որ անցյալ տարվա ռեկորդը՝ 57,1 միլիարդ յուանը (9,3 միլիարդ դոլարը), գերազանցվել Է սպառավաճառքի առաջին 14 ժամվա ընթացքում:
Alibaba-ի նախաձեռնությամբ առաջին նման լայնընդգրկուն սպառավաճառքը տեղի Է ունեցել 2009 թվականին:
Ամուրիի օրը (Գուանգունցզե կամSingles Day) Չինաստանում նշում են ամեն տարի նոյեմբերի 11-ին: Դա կապված Է այն բանի հետ, որ անցկացման օը բաղկացած Է 4 մեկերից: Վերջին տարիներին Չինաստանի բազմաթիվ առեւտրական կենտրոններ եւ առցանց-մանրավաճառներ են սպառավաճառքներ կազմակերպում տոնի առթիվ: Գլոբալ սպառավաճառքին մասնակցում են ավելի քան 30 հազար առեւտրանիշեր, որոնք վաճառում են ավելի քան 6 միլիոն տեսակի ապրանքներ:
Alibaba-ն, որը մասնագիտացած Է Էլեկտրոնային առեւտրի բնագավառում, հիմնվել Է 1999 թվականին Ջեկ Մայի կողմից: Վերջինիս օգտատերերին մատչելի Է այն ծառայությունը, որը համակցում Է eBay-ի, Amazon-ի եւPayPal-ի առանձին գործառույթները: Բացի առցանց-մանրավաճառքից, ընկերությունը զարգացնում Է Alipay վճարային համակարգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP