Իրավունք

Գիտնականները սառցե վիթարի ամպ են լուսանկարել Սատուռնի արբանյակի վրա

1 րոպեի ընթերցում

Գիտնականները սառցե վիթարի ամպ են լուսանկարել Սատուռնի արբանյակի վրա

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քասինի» հետազոտական զոնդը Երկիր Է ուղարկել Տիտանի հարավային բեւեռի գոտու վիթխարի սառցե ամպի նոր պատկերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ին:

Ահռելի չափերի հասնող սառցե ամպը, որը Տիտանի հարավային բեւեռի երկնքում ճախրում Է շուրջ 300 կիլոմետր բարձրությամբ, գիտնականները տեսել Էին տակավին 2012 թվականին:

Նոր ամպը հայտնաբերվել Է «Քասինիի» տեսանելիացման ինֆրակարմիր համակարգի՝ Composite Infrared Spectrometer (CIRS)-ի միջոցով:

Վիթխարի չափերի սառցե ամպն ունի ցածր խտություն՝ Երկրի մառախուղների նման, եւ գտնվում Է Տիտանի վերնոլորտում՝ շուրջ 200 կիլոմետր բարձրության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` NASA

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում