Տնտեսություն

ԱԶԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 88,5 մլն դոլարի նոր վարկ

1 րոպեի ընթերցում

ԱԶԲ-ն ՀՀ-ին կտրամադրի 88,5 մլն դոլարի նոր վարկ

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայկացվել Ասիական զարգացման բանկի հետ ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-Արդյունքների վրա հիմնված փոխատվություն» վարկային համաձայնագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 12-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 88.5 մլն դոլար: Ծրագրի նպատակն է՝ նպաստել դպրոցների ուժեղացման վերականգնման ծրագրի իրականացմանը՝ դպրոցների սեյսմաապահով շենքերի ընդգրկվածության բարելավման գործում: Մասնավորապես, նախատեսված է դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում, սեյսմիկ աղետի պատրաստվածության և արձագանքման կարողությունների հզորացում, սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականությունների և համակարգերի բարելավում, ծրագրի իրագործման և իրականացման կարողությունների բարձրացում:

Վարկը տրամադրվում է տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով, 25 տարի մարման ժամկետով, որից 5 տարին` արտոնյալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում