Life

Christie's-ի աճուրդում 36 մլն դոլարով վաճառվել է Ուորհոլի վրձնած Մերիլին Մոնրոյի դիմանկարը

1 րոպեի ընթերցում

Christie's-ի աճուրդում 36 մլն դոլարով վաճառվել է Ուորհոլի վրձնած Մերիլին Մոնրոյի դիմանկարը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Christie's-ի՝ նոյեմբերի 10-ին Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել Է Էնդի Ուորհոլի վրձնին պատկանող Մերլին Մոնրոյի դիմանկարը: Ամերիկյան փոփ-արտի հիմնադրի «Չորս Մերիլին» նկարն աճուրդով վաճառվել Է 36 միլիոն դոլարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով աճուրդային տան կայքին:

Christie's-ը շարունակում Է XX դարի արվեստի ակնառու ստեղծագործություններին նվիրված աճուրդի շաբաթը, արվեստ, որը ներկայացնում Է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են փոփ-արտը, մինիմալիզմը, աբստրակտ Էքսպրեսիոնիզմը եւ կոնցեպտուալիզմը:

Նաեւ նոյեմբերի 10-ի երեկոյան Christie's-ը 28,2 միլիոն դոլարով վաճառել Է Լուիզ Բուրժուայի մունումենտալ «Սարդը», ինչն աճուրդներում ռեկորդ Է դարձել հեղինակի համար, 34,8 միլիոն դոլարով՝ Լյուսիեն Ֆրոյդի «Բրիգադիրը» (Էնդրյու Փարկել Բոուլզի դիմանկարը), հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP/Getty Images

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում