Life

Դեղորայքն առաջին անգամ անմիջականորեն ուղեղի մեջ են ներարկել ուլտրաձայնի միջոցով

2 րոպեի ընթերցում

Դեղորայքն առաջին անգամ անմիջականորեն ուղեղի մեջ են ներարկել ուլտրաձայնի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի բժիշկները պատմության մեջ առաջին անգամ կարողացել են հաղթահարել հեմատո-Էնցեֆալիկ արգելքը եւ քիմիաթերապեւտիկ պատրաստուկները հասցնել անմիջականորեն ուղեղի հյուսվածքներ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Motherboard հրատարակությունը:

Հեմատո-Էնցեֆալիկ արգելքը բջջային ֆիլտր Է արյունատար եւ կենտրոնական նյարդային համակարգերի միջեւ, որն ուղեղը պաշտպանում Է մանրԷների, թույների եւ այդ օրգանի համար վտանգավոր իմունային համակարգի գործոնների ներթափանցումից: Հեմատո-Էնցեֆալիկ արգելքի միջով ուղեղ են ներթափանցում սոսկ սննդանյութեր, իսկ հակառակ ուղղությամբ դուրս են բերվում նյարդային հյուսվածքի կենսագործունեության արգասիքները:

«Սանիբրուք» համալսարանի հիվանդանոցի բժիշկները կատարել են վիրահատություն, որի ընթացքում քիմիաթերապեւտիկ պատրաստուկները հեմատո-Էնցեֆալիկ արգելքի միջով անցել են ուլտրաձայնի միջոցով: Նրանք դեղի ներերակային ներարկում են արել օդի մանրիկ պղպջակների հետ մեկտեղ, իսկ այնուհետեւ պղպջակներին հարկադրել են ընդարձակվել եւ փքվել ուղեղի հարկավոր հատվածներում: Բժիշկներն այսպես ոչ մեծ «անցքեր» են ստեղծել հեմատո-Էնցեֆալիկ արգելքի բջիջների ցանցում՝ բավականաչափ լայն, որպեսզի դեղորայքը հասնի ուղեղ:

Եթե հետագա փորձերը հաստատեն բուժընթացի արդյունավետությունը, Էականորեն կընդլայնվեն ուղեղի հիվանդությունները բուժելու մասնագետների հնարավորությունները: Առայժմ (հեմատո-Էնցեֆալիկ արգելքի պատճառով) նրանք ստիպված են հիվանդներին տալ վիթխարի դեղաչափերով պատրաստուկներ՝ հուսալով, որ դրանց մի մասն ինչ-որ կերպ կհասնի ուղեղ (եւ համաձանվելով անխուսափելի կողմնակի ազդեցություններին):

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում