Life

Ինդոնեզացի թմրառեւտրականներին որոշել են հսկել կոկորդիլոսների օգնությամբ

2 րոպեի ընթերցում

Ինդոնեզացի թմրառեւտրականներին որոշել են հսկել կոկորդիլոսների օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայում թմրանյութերի դեմ պայքարի գործակալությունը հայտարարել Է, որ որոշում Է ընդունել կղզիներից մեկի վրա կառուցել բանտ, որտեղ ցմահ դատապարտվածներին կհսկեն կոկորդիլոսները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph-ին:

Գործակալության կառավարիչ Բուդի Վասեսոն այն կարծիքին Է, որ մեծատամ կենդանիները կկարողանան կանխել կալանավորների փախուստը, իսկ բանտի պահապաններին նա չի վստահում: «Դուք չեք կարողանա կաշառել կոկորդիլոսին, չեք կարողանա նրան պարտադրել՝ օգնել ձեզ փախչելու»,-բացատրել Է ինդոնեզացին:

Գերատեսչության ղեկավարը հավելել Է, որ պլանավորում Է այցելել երկրի տարբեր շրջաններ՝ գտնելու «դաժան սողուններին», որոնք կկարողանան «գործը գլուխ բերել»: «Մենք կտեղավորենք այնքան շատ կոկորդիլսներ, որքան միայն հնարավոր Է»,-նշել Է Վասեսոն:

Ներկայում ապագա բանտի ծրագիրը եւ դրա գտնվելու հնարավոր վայրը մշակման փուլում են:

The Telegraph-ը նշում Է, որ Ինդոնեզիայի օրենսդրությունը խիստ պատիժներ Է նախատեսում թմրանյութերի առեւտրով զբաղվողների համար: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի խոսքով՝ երկիրը պայքարում Է հասարակության մեջ արգելված նյութերի սրընթաց տարածման դեմ, ուստի թմրանյութերի առեւտրով զբաղվողները «պետք Է նայեն մահվան աչքերի մեջ»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում