Life

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր Էջն Է բացել Facebook-ում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր Էջն Է բացել  Facebook-ում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 9-ին սեփական Էջ Է բացել Facebook սոցիալական ցանցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:

«Ողջու՛յն, Facebook! Վերջապես ես սեփական Էջ ունեմ»,- գրել Է Օբաման: Նրա խոսքով՝ ինքը հուսով Է, որ սոցիալական ցանցի օգտատերերն այն կօգտագործեն որպես հարթակ՝ քննարկելու «երկրի առջեւ ծառացած կարեւոր հարցերը, հաղորդակից կդարձնեն իրենց մտքերին ու պատմություններին»: Նա խոստացել Է նաեւ հասարակայնությանը պարբերաբար ներկայացնել իր պատմությունները:

Մեկ ժամվա ընթացքում President Obama Էջը, որի համար գլխազարդ Է ծառայում նրա լուսանկարը, որն արվել Է այս տարվա սեպտեմբերին Ալյասկա կատարած ճանապարհորդության ժամանակ, ստացել Է ավելի քան 33 հազար «լայք»: Իր մասին Օբաման գրել Է այսպես. «Հայր, ամուսին եւ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ»:

Ըստ Սպիտակ տան մամուլի ծառայության ծանոթագրության՝ նախագահի անձնական Էջում հաղորդագրություններն ու տեսագրությունները կհրապարակվեն անձամբ նրա կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում