Ճապոնացի դիզայներներն 8 հազար դոլար արժողությամբ անձրեւանոց են ստեղծել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Visvim ֆիրմայի դիզայներները ներկայացրել են 8 հազար դոլար արժողությամբ անձրեւանոց: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Classic Driver-ին, դրա ստեղծման համար պահանջվել Է կես տարի:
Անձրեւանոցը կապույտ գույնի Է. դրա ստեղծման համար օգտագործվել Է այծի կաշի, եղեգ եւ արույր: Այն ձեռքով պատրաստել են Փարիզի ֆաբրիկաներից մեկում՝ օգտագործելով ընկերության հիմնադիր Հիրոկի Նակամուրայի տեխնոլոգիան:
Visvim-ը ճապոնական ընկերություն Է, որը մասնագիտանում Է տղամարդկանց համար հագուստի եւ աքսեսուարների ստեղծման բնագավառում: Այն հիմնադրվել Է 2000 թվականին՝ Տոկիոյում: Ընկերության խանութները ներկայացված են նաեւ Հոնկոնգում, Նյու Յորքում եւ Փարիզում: Նակամուրան, ի լրումն հիմնական արտադրանքի, զբաղվում Է նաեւ կանանց WMV անվանմամբ հագուստի, ինչպես նաեւ տղամարդկանց F.I.L. Indigo Camping Trailer կոնցեպտուալ շարքի դիզայնով:
Օգոստոսի սկզբին Չինաստանում ներկայացվել Էր մի անձրեւանոց, որն իր չափերի շնորհիվ հայտնվել Է Գիննեսի ռեկորդների գրքում: Աքսեսուարի տրամագիծը կազմել Է մոտավորապես 23 մետր, իսկ բարձրությունը՝ 14,4 մետր: Անձրեւանոցի գմբեթի մակերեսը կազմում Է 418 քառակուսի մետր, կառուցվածքը կշռում Է մոտավորապես 5,7 տոննա: