Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր Ծառուկյանի ուժն իր ծրագրերի համար օգտագործել. ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը համաձայն չէ խոսակցությունների հետ, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «փոշիացրել է» քաղաքական դաշտը՝ քաղաքականությունից հեռացնելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելու մասին հարցին, Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ քաղաքական գործընթացներն այնպիսին են, որ իշխանությունների խնդիրն է արձագանքել ցանկացած հակասահմանադրական կոչերի: «Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանի վերջին ելույթներն ու կոչերը, միգուցե, կարելի է հրապարակախոսական համարել, սակայն նա պայմաններ էր դնում՝ ասելով «եթե այդպես չլինի, ապա մենք այսպես կանենք»»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը հակասահմանադրական հայտարարություններ է՞ր անում:

Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ ընդդիմությունը 2014թ. փետրվարին գնում էր ժողովրդին հակասահմանադրական քայլերի դրդելու ճանապարհով, որտեղ մեղավոր էր ոչ միայն Գագիկ Ծառուկյանը: «Այդտեղ պետք է ոչ միայն մեղադրել Գագիկ Ծառուկյանին, ում անունն այդքան շոշափում եք, այլ այդտեղ խառն էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի մատը, այդտեղ այնքան մատեր կային, որոնք փորձում էին օգտագործել Ծառուկյանի ուժը, որպեսզի իրենց ծրագրերի իրականացումն ապահովեն: Նրանք ցանկանում էին Գագիկ Ծառուկյանի միջոցով խնդիր լուծել, չկար Գագիկ Ծառուկյանը՝ բոլորը մառան մտան»,- ասաց ԱԺ նախագահը:

Հարցին, թե ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի միջոցով փորձեց Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դեմն առնե՞լ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ, մենք ընդամենը մեր հայտարարություններն արեցինք, որ որևէ թիմի չենք թողնելու հակասահմանադրական գործողություն անել»:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան