Life

Ամերիկուհին իր հղիության մասին իմացել Է ծննդաբերությունից մեկ ժամ առաջ

1 րոպեի ընթերցում

Ամերիկուհին իր հղիության մասին իմացել Է ծննդաբերությունից մեկ ժամ առաջ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի բնակչուհի Ջուդի Բրաունն իր հղիության մասին իմացել Է ծննդաբերությունից մեկ ժամ առաջ այն բանից հետո, երբ հիվանդանոց Է տեղափոխվել որովայնի ցավերի գանգատներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

47-ամյա ամերիկուհին կարծում Էր, թե իրեն անհանգստացնում են լեղապարկի քարերը, սակայն բժիշկներն ախտորոշել են, որ կինը հղիության վերջին ամիսն Է անցկացնում եւ ախտորոշումից մեկ ժամ հետո կնոջ մոտ սկսվել Է ծննդաբերությունը:

Լույս աշխարհ Է եկել առողջ աղջիկ. Ջուդին եւ նրա ամուսինը՝ Ջեյսոնը, որոնք ամուսնացել են 22 տարի առաջ, երեխային անվանել են Քերոլին Ռոուզ:

Սա ամուսնական զույգի առաջին երեխան Է: Մոր խոսքով՝ ինքը նմանօրինակ փոփոխություններ չԷր սպասում իր կյանքում եւ մայրությունը իր համար հաճելի անակնկալ Է դարձել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում