Life

Հռոմի պապն անտուններին պատմել Է մսագործ դառնալու իր մանկական ցանկության մասին

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապն անտուններին պատմել Է մսագործ դառնալու իր մանկական ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել Է, որ երեխա ժամանակ երազում Էր մսագործ դառնալ: Այդ հայտարարությունը նա արել Է Straatnieuws դանիական թերթին տված հարցազրույցում, որն ստեղծվում Է անտունների կողմից եւ նախատեսված Է այն ընթերցողների համար, որոնք չունեն բնակության որոշակի վայր: Հարցազրույցից մեջբերումներ Է արել Reuters գործակալությունը:

Քահանայապետը պատասխանել Է այն հարցին, թե ինքը մանուկ հասակում ցանկանում Էր արդյոք Հռոմի պապ դառնալ: «Ես ձեզ գաղտնիք կբացեմ. երբ չորս տարեկան Էի, ինձ հարցրեցին, թե ինչ եմ ցանկանում դառնալ, երբ մեծանամ: Ես պատասխանեցի՝ մսագործ»,-ասել Է Ֆրանցիսկոսը:

Նա նաեւ պատմել Է, թե կարոտում Է փողոցային զբոսանքներին, բայց հրաժարվել Է թղթակիցների հետ զբոսնել ու պիցցա գնել: «Ես ուրախությամբ կգայի, բայց դուրս գալուն պես, ինձ կշրջապատի բազմությունը»,- «գանգատվել Է» հովվապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում