Life

Երկրի կլիմայի տաքացումը նպաստում Է տարերային աղետների առաջացմանը. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

Երկրի կլիմայի տաքացումը նպաստում Է տարերային աղետների առաջացմանը. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլիմայի գլոբալ տաքացումը հարուցում Է ոչ միայն ձյան հալում եւ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացում, այլեւ նպաստում Է այնպիսի տարերային աղետների առաջացմանը, ինչպսիք են երաշտը եւ հեղեղումները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությունն Է բովանդակում այն նոր հետազոտությունը, որը պատրաստել Է ԱՄՆ-ի Օվկիանոսի եւ մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչությունը՝ տարբեր երկրների մի քանի տասնյակ գիտնականների մասնակցությամբ:

Ինչպես նշված Է 180-Էջանոց զեկույցում, որը նոյեմբերի 5-ին տարածվել Է Վաշինգտոնում, 2014 թվականին գրանցված 28 խոշոր եղանակային անոմալիաների կեսը տեղի Է ունեցել մեր մոլորակի կլիմայի փոփոխման ներգործության ներքո: Մասնագետները կարծում են, որ կլիմայական գործոնն Էքստրեմալ երեւույթների սկզբնապատճառ չի եղել, բայց ակնհայտորեն նպաստել Է դրանց մասշտաբների մեծացմանը եւ ինտենսիվության ուժեղացմանը:

Փորձագետների դիտարկմամբ՝ գլոբալ տաքացման հետքերը դրսեւորվել են Խաղաղ օվկիանոսում արեւադարձային ցիկլոնները, Եվրոպայում, Չինաստանում, Հարավային Կորեայում եւ Արգենտինայում ամառային արտասովոր բարձր ջերմաստիճաններն, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում անտառային հրդեհներն ուսումնասիրելիս: Զեկույցում նշված Է, որ կլիմայական փոփոխությունները կատալիզատոր են ծառայել Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում երաշտի, Նեպալում ձնաբքերի եւ Կանադայում եւ Նոր Զելանդիայում տեղատարափ անձրեւների համար, որոնք հեղեղումներ են առաջացրել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում