Life

Մահացել Է Ջորջ Բարիսը՝ բեթմոբիլի ստեղծողը

1 րոպեի ընթերցում

Մահացել Է Ջորջ Բարիսը՝ բեթմոբիլի ստեղծողը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 89-րդ տարում մահացել Է Ջորջ Բարիսը՝ Բեթմենի մասին հեռուստասերիալի համար բեթմոբիլի ստեղծողը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրա որդին հայտնել Է Facebook-ում:

«Ցավով գրում եմ, որ մահացել Է իմ հայրը՝ կաստոմայզինգի՝ (անսովոր ու եզակի ավտոմեքենաների ստեղծման) լեգենդար արքան»,- գրել Է Բրեթ Բարիսը:

Բարիսը լեգենդար ավտոմոբիլը մտահղացել Էր 1966 թվականին: Սերիալում որպես Բեթմենի փոխադրամիջոց օգտագործվել Է Lincoln Futura-ն: 2013 թվականին այն Barrett Jackson աճուրդում վաճառվել Էր 4,6 մլն դոլարով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում