Իրավունք

Հանրապետությունում անցած մեկ օրում արձանագրվել է մարմանական վնասվածք հասցնելու 13 դեպք

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում անցած մեկ օրում արձանագրվել է մարմանական վնասվածք հասցնելու 13 դեպք

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 9 պատահարի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 5- 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության և խարդախության 7-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման 2, յուրացման և խուլիգանության 1-ական դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում