Լինքոլնի ձեռագիրն աճուրդում վաճառվել է ավելի քան 2 մլն դոլարով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի ձեռագիրը՝ հեղինակի ստորագրությամբ, աճուրդում վաճառվել է ավելի քան 2,2 մլն դոլարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Heritage Auctions ամերիկյան աճուրդային տունը:
«Ձեռագիրը, որը Լինքոլնի կողմից ստորագրվել է 1865 թվականի մարտին, նաեւ հատված Է պարունակում նախագահի պաշտոնակալման երկրորդ ճառից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լոտի նախնական գինը կազմում էր 1 մլն դոլար: Ինչպես նշում է աճուրդների տունը, գնորդը ցանկացել է անհայտ մնալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: