Վերամշակված մսամթերքի քաղցկեղածին լինելու անհանգստությունը երկար չի տևի. The Washington Post
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթ Համաշխարհային առողջապահական կազմակերպության տարածած հայտարարությունը վերամշակված մսամթերքի բարձր քաղցկեղածին լինելու վերաբերյալ ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև ողջ աշխարհում իրարանցում առաջացրեց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Washington Post պարբերականը, առավել խիստ արդյունքներով նմանատիպ մի հետազոտություն դեռ 2002թ. ներկայացրել էր Ամերիկայում քաղցկեղի դեմ պայքարող մեկ այլ կազմակերպություն:
Եթե այս անգամ Համաշխարհային առողջապահական կազմակերպության հայտարարությունը համեմատել էր վերամշակված մսամթերքի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ծխելու ազդեցության հետ, ապա դեռ 13 տարի առաջ արված հայտարարությունը առավել մեծ արձագանք ստացավ: Սակայն շատ արագ մսասերները մոռացան այդ հայտարարության մասին, իսկ բուսակերները՝ դադարեցին հաճույքով ուրախանալ իրենց առավելության համար: Այստեղից հետևություն կատարելով` շուկայի մասնագետները ենթադրում են, որ Համաշխարհային առողջապահական կազմակերպության կոչերը կարճ ժամանակում կմոռացվեն, իսկ վերամշակված մսի արտադրությամբ զբաղվող ընկերությունները կշարունակեն մեծացնել իրենց արտադրանքի վաճառքի ծավալները:
Համեմատելով 1992թ. առ այսօր ԱՄՆ-ում սպառվող տարատեսակ մսամթերքի սպառման ցուցանիշները` կարելի է տեսնել, որ վերջին 23 տարիվա ընթացքում հենց 2002 թ. խոզապուխտի սպառման ցուցանիշները շատ ավելի ցածր էին, իսկ առավել մեծ ծավալներով սպառման ռեկորդներ էին սահմանում 1994 և 2013թթ.: