ՆԱՍԱ-ն հրապարակել է Հելոուինին Երկրից բավականին մոտ հեռավորության վրա սլացած աստղակերպի լուսանկարները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՍԱ-ն հրապարակել է այս տարի Հելոուինին Երկիր մոլորակից բավականին մոտ հեռավորության վրա անցած աստղակերպի լուսանկարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՆԱՍԱ-ի պաշտոնական կայքը, TB145 աստղակերպի լուսանկարները ստացվել են բարձրորակ ռադարի միջոցով:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Երկիր մոլորակից Լուսնի հեռավորությանը հավասար հեռավորության վրա, գիտնականների գնահատմամբ, պոտենցիալ վտանգ ներկայացնող աստղակերպ էր անցել:
Կարդացեք հոդվածը` English