Life

Մեծ Բրիտանիայում գտել են Ուոլթ Դիսնեյի՝ 87 տարի առաջ կորած մուլտֆիլմը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայում գտել են Ուոլթ Դիսնեյի՝ 87 տարի առաջ կորած մուլտֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուոլթ Դիսնեյի մուլտիպլիկացիոն ֆիլմը, որը վերջին 87 տարվա ընթացքում համարվում Էր կորած, հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայի կինոյի ինստիտուտի արխիվում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին այս մասին հաղորդել Է Լոդոնի Daily Telegraph թերթը:

«Զանգակներով սահնակը» վեցրոպեանոց սեւ-սպիտակ կինոժապավենն ստեղծվել Է 1928 թվականին: Դրա գլխավոր հերոս Է դարձել ճագար Օսվալդը՝ Միկի Մաուսի նախորդը եւ առաջին գործող անձը, որ ստեղծել Է մեծ մուլտիպլիկատորը: Մինչ այդ պահը համարվում Էր, որ ֆիլմի բոլոր պատճենները կորստի են մատնվել, քանի դեռ հետազոտողներից մեկն այն չի նկատել արխիվի դարակների վրա՝ այլ կինոժապավենների մեջ:

The Walt Disney ստուդիայում հայտարարել են, որ ֆիլմը լիովին կվերականգնվի եւ հասարակայնությանը կներկայացվի արդեն հաջորդ ամսին:

Գտնված կինոժապավենի համաշխարհային պրեմիերան նշանակված Է դեկտեմբերի 12-ին «Սա Դիսնեյի Սուրբ Ծննդյան տոնն Է. Սեզոնային կարճամետրաժ ֆիլմեր» ծրագրի շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում