Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 8 դեպք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 7 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել է, 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը: Բացահայտվել է գողության 8, խարդախության 5, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության և հարկերից խուսափելու 1-ական դեպք:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 1-ական դեպք:
Կարդացեք հոդվածը` Русский