Life

Մեծ Բրիտանիայի ամենահին ծառը փոխել Է սեռը

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի ամենահին ծառը փոխել Է սեռը

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի ամենահին ծառը՝ կենին, որն աճում Է Շոտլանդիայում՝ Փերթշիրի Ֆորթինգել գյուղի եկեղեցու գավիթում, սկսել Է փոխել սեռը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Independent-ը:

Առաջ ծառը ծաղկափոշի Էր արտադրում, ինչի պատճառով բուսաբաններն այն դասել Էին արական սեռի բույսերի շարքին: Այդուամենայնիվ, այժմ ծառի վրա սկսել են հայտնվել կարմիր հատապտուղներ՝ սերմերով, ինչն իգական սեռի կենիների հատկանիշն Է: Բրիտանացի բուսաբանները հանգել են այն եզրակացության, որ կենին սեռափոխման գործընթաց Է սկսել:

«Դա կարող Է տարօրինակ թվալ, բայց շատ ծառեր փոխում են սեռը: Սովորաբար նման գործընթացներ տեղի են ունենում սոսկ բույսի պսակի մի մասի հետ: Ֆորթինգելյան կենիի դեպքում սեռը փոխել Է արտաքին պսակի շրջանի մի քանի ճյուղ»,- պատմել Է գիտնական Մաքս Քոլմանը, որն աշխատում Է Էդինբուրգի Թագավորական բուսաբանական այգում:

Հետազոտողների կարծիքով՝ ֆորթինգելյան կենին ավելի քան հինգ հազար տարեկան Է:

Լուսանկարը`geograph.org.uk

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում