Նիկոլա Սթերջենը դարձել Է Շոտլանդիայի առավել մեծ ժողովրդականություն վայելող մարդը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի ազգային կուսակցության (ՇԱԿ) առաջնորդ Նիկոլա Սթերջենը դարձել Է երկրում առավել մեծ ժողովրդականություն վայելող մարդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TheIndependent թերթին:
YouGov սոցիոլոգիական ծառայության տվյալների համաձայն՝ ժողովրդականության վարկանիշի հաջորդ տեղերն զբաղեցրել են շոտլանդացի թենիսիստ Էնդի Մարեյը, ինչպես նաեւ դերասան, երաժիշտ եւ կատակերգու Բիլի Քոննոլին: ՇԱԿ-ի նախկին առաջնորդ Ալեքս Սալմոնդը չորրորդն Է ցուցակում: «Դա նշանակալից ձեռքբերում Է քաղաքական գործչի համար: Նիկոլա Սթերջենն իր կողմնակիցների հարգանքին ու համակրանքին Է արժանացել՝ ելույթ ունենալով հոկտեմբերին կայացած կուսակցական համագումարում»,-նշել են սոցիոլոգիական ծառայությունում:
Թոփ-10-ում հայտնվել են նաեւ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ արքայազն Ուիլյամի տիկինը՝ Քեյթ Միդլթոնը: «Հետաքրքրիր Է նաեւ այն փաստը, որ Շոտլանդիայում բրիտանական միապետության նկատմամբ վերաբերմունքը խիստ դրական Է նույնիսկ ազգայնական հայացքների ֆոնին»,-ընդգծել են YouGov-ում: Շոտլանդացիների համար գլխավոր պատմական դեմքը, ինչը դժվար չԷր ենթադրել, մնում Է Անգլիայից անկախանալու համար պատերազմում նրանց ազգային հերոսը՝ Ուիլյամ Ուոլեսը:
YouGov-ի հետազոտության մեջ հաշվի են առնվել շուրջ 30 հազար մասնակիցների նախապատվությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: