Իրավունք

Քաղաքացու հաղորդմամբ` ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ. ՀՔԾ

2 րոպեի ընթերցում

Քաղաքացու հաղորդմամբ` ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ. ՀՔԾ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակից Գևորգ Չ.-ն հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակ (տուգանային հրապարակ) է բերվել «ԲՄՎ 735» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդԱրման Թ.-ն հրաժարվել է սթափության աստիճանը որոշելու բուժ զննությունից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, Արման Թ.-ն պատռել է բժշկի կողմից կազմված արձանագրությունը, տևական ժամանակ թե՛ ոստիկանության մասնաշենքում, թե՛ դրա դիմաց հայհոյանքներ է հնչեցրել ինչպես ոստիկանության աշխատակիցների, այնպես էլ բժշկի հասցեին՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Նույն դեպքի վերաբերյալ Արման Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ճանապարհային ոստիկանության աշխատակից Գևորգ Չ.-ն և մի քանի այլ ոստիկաններ իր կողմից բժշկի կազմած արձանագրությունը պատռելու համար բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում