Toyota-ն ուղեւոր-ռոբոտ Է ներկայացրել ավտոմոբիլիստների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Toyota Motors Corporation ավտոարտադրողը Տոկիոյի 44-րդ միջազգային ավտոսալոնի շրջանակներում ներկայացրել Է ռոբոտ, որի խնդիրն Է հաղորդակցվել վարորդի հետ եւ ուղեւորի ներկայության պատրանք ստեղծել ավտոմեքենայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Kirobo Mini ռոբոտն ունակ Է գնահատելու վարորդի հուզական վիճակը խցիկների եւ միկրոֆոնի միջոցով, հաշվի առնելու նրա սովորությունները եւ նախապատվությունները, ինչպես նաեւ ստեղծելու երաժշտական ֆոն: Մարդու հետ շփվելիս սարքը կարող Է բանավոր խոսքը լրացնել ժեստերով: Ռոբոտը նավիգատորի գործառույթներով օժտված չԷ:

Toyota-ի ներկայացուցիչների կարծիքով՝ վարորդի մոտ կհայտնվի ավտոմեքենայում ուղեւորի առկայության զգացողություն: Բացի դրանից, ռոբոտը, չնայած իր ոչ մեծ գաբարիտներին՝ ընդամենը 10 սանտիմետր 200 գրամ քաշի դեպքում, պատրաստված Է մարդանման մարմնով: Ռոբոտը կգտնվի պատյանում, որը կտեղադրվի բաժակակալի մեջ: Առայժմ Kirobo Mini-ն կարող Է խոսել միայն ճապոներեն:

Ինչպես նշել Է «Ինտերֆաքս» գործակալությունը, ուղեւոր-ռոբոտի արժեքի եւ վաճառքների ժամկետի վերաբերյալ առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում